Հասարակություն

ՀՀ գետերի 19 տոկոսն աղտոտված է

aidaavetisyan
Հայաստանում գետերի  ջրերի աղտոտվածության մակարդակն էլ ավելի կվատանա, եթե համապատասխան քայլեր չձեռնարկվեն, ահազանգում են բնապահպանները: Հիմնականում ջրերի աղտոտվածության է բերում հանքարդյունաբերությունը, որի արդյունաբերական թափոնները  լցվում են գետերը:  Գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության  պետական կոմիտեի  աշխատակազմի ղեկավար  Մհեր Մկրտումյանն էլ նշել է, որ  գետերն աղտոտվածությունից որոշ չափով մաքրելու համար  առաջին անգամ Նորանկախ Հայաստանում կառուցվում  են կեղտաջրերի մաքրման կայաններ ու ջրահեռացման ցանցեր: Սակայն դրանք շահագործելու դեպքում կբարձրանա ջրի սակագինը, թե ինչքան դեռ  պարզ չէ:

 

Հայաստանում գետերի 19 տոկոսը այսօր գտնվում է վատթար աղտոտվածության վիճակում,  7 տոկոսը՝  ոչ բավարար,  մեկ տոկոսը՝  գերազանց, իսկ 42 տոկոսը՝ նորմալ վիճակում: Տեղեկատվությունը  «Էկոլուր» տեղակատվական հասարակական կազմակերպության նախագահ ինգա Զարաֆյանինն է:  Հայաստանի խոշորագույն ու կարևոր գետերից Հրազդանը, որից էլ ոռոգվում է  Արարտյան դաշտավայրը, ամենաաղտոտվածն է: Սակայն եթե Հրազդան գետի պարագայում  դա պայմանավորված է  բնակավայրերով, ապա  մյուս գետերի  ջրերին սպառնում է հանքարդյունաբերությունը: Սյունիքի մարզում  գտնվող Կարճևան գետը աղտոտված գետերի ցանկում է, որի հարակից տարածքում էլ  գտնվում է  Ագարակի պղնձամոլիբդենային  կոմբինատը:

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը Կարճևան գետ տարեկան թափում  է մեկ ու կես միլոն խմ արտադրական թափոն, իսկ   «Սիփան մեկ»  ընկերությունը՝  107 հազար խմ:   Նմանօրինակ վիճակ է  Ողջի գետում, որի վրա  ազդում է Քաջարանի  պղնձամոլիբդենային կոմբինատը, Ախթալա ու  Շնող գետերը, որի ջրերի աղտոտվածությունը կապված է  Թեղուտի  հանքավայրի շահագործման հետ:

Ինչ պետք է անել գետերն աղտոտվածությունից փրկելու համար, հարցին ի պատասխան  ՀՀ գյուղնախարարության  ջրային  տնտեսության  պետական կոմիտեի  աշխատակազմի ղեկավար  Մհեր Մկրտումյանը նշեց, որ  ոչ բոլոր գետերն են , որոնք կապ ունեն  ջրային տնտեսության համակարգի  հետ: Նորանկախ Հայաստանում առաջին անգամ  կեղտաջրերի մաքրման կայաններ ու ջրահեռացման ցանցեր են  կառուցվել  Սևանում,  Գավառում, Մարտունիում,  Վարդենիսում ու Ջերմուկում: Ֆինանսական միջոցներ են հատկացվել կոյուղիների մաքրման  կայանների և կեղտաջրերի ցանցերի  կառուցման  համար:

Թվում է, թե ջրային պաշարներով բավարարված երկիր ենք, սակայն այդուհանդերձ խնդիրներ կան: Մհեր Մկրտումյանը երևույթը  բացատրում է  ջրային ռեսուրսների անհավասարաչափ  բախշմամբ:

«Հայջրմուղկոյուղի», «Լոռի»,«Շիրակ»,«Նոր Ակունք» ընկերությունների  պարագայում ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման  համար  չկա սահմանված սակագին , ուստի արդարացնի չի լինի նրանցից նման պահանջ ներկայացնել, ասում է Մհեր Մկրտումյանը։ Սակայն  առաջիկայում  կհստակեցվի սակագնի չափն ու ընկերությունները  կիրականացնեն  ջրամաքրման աշխատանքներ:  Այս պարագայում բնական է, որ ջրի սակագնի բարձրացումն անխուսափելի է:

«Դրանք բերում են շահագործման համար լուրջ ծախսերի, որոնք հետագայում պետք է մտցվեն սակագնային դաշտ:  Այսինքն կբարձրանա սակագինը: Մենք պետք է պատրաստ լինենք  նաև այդ խնդիրը քննարկելու , այո՛, եթե մենք պահանջում ենք  մի կազմակերպությունից պարտավորություն պետք է դրվի , ի հարկե  այդ խնդիրը պետք է քննարկեն ք հետագայում ինչ չափով»:

Աշխարհում  նկատվող  բնակլիմայական պայմանները հուսադրող չեն: Ամբողջ աշխարհում  ջերմաստիճանը բարձրանում է,  տեղումների քանակը նվազում, նկատվում  ձյան սակավություն, գոլորշիացման բարձրացում, գետային հոսքի նվազեցում: Երևույթները չեն կարող չազդել նաև Հայաստանի  վրա, գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչը վստահեցնում է՝ առաջիկայում իրականցվող բոլոր ծրագրերը միտված են լինելու այդ խնդիրների կանխարգելմանը:

Back to top button