Հասարակություն

Արցախում վիրավորված զինծառայողներից երկուսին տեղափոխում են Երեւան

Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի՝ մարտի 19-ին ձեռնարկած հարձակման հետեւանքով վիրավորված զինծառայողներից երկուսին այս պահին Ստեփանակերտից տեղափոխում են Երեւան: Այս մասին NEWS.am-ին ասել է Հայաստանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

«Նրանց վիճակը կայուն ծանր է: Զինծառայողներից մեկը վիրավորում է ստացել որովայնի շրջանում, մյուսի մոտ վերին վերջույթի անդամահատում է»,- ասաց հոսպիտալի պետը:

Նշենք, որ զինծառայողները միջադեպից հետո տեղափոխվել էին նախ Մարտակերտի, ապա Ստեփանակերտի հոսպիտալ:

Back to top button