Հասարակություն

Ինչ ենք անում մեր անտառների, ջրի ու հողի հետ. հայաստանյան բնությունը կներկայացվի նաեւ Փարիզում

alisagevorgyankarenghazaryan

Մարդն անողոք է  ոչ միայն հողի, ջրի և, ընդհանարապես, բնության այն բարիքների հանդեպ առանց որոնց անհնար է պատկերացնել կյանքը երկրագնդի վրա:  Հայաստանի ագրարային համալսարանի արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար, աշխահագրական գիտությունների դոկտոր   Հովիկ Սայադյանը, մարդն անողոք է  ոչ միայն հողի և ջրի, այլև երկրի անտառային ծածկույթի նկատմամբ, առանց որի ևս անհնար է պատկերացնել կյանքը երկրագնդի վրա: Անտառային շերտը, որը կազմում է ցամաքի գրեթե 30 տոկոսը, նվազման միտում ունի գրեթե ողջ աշխահում, սակայն այն, ինչ արել ենք Հայաստանում մասնավորապես անկախության տարիներին՝ վեր է բոլոր պատկերացումներից։

Բնության պետական թանգարանում և ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում առաջիկա օրերին, իսկ հոկտեմբերին նաև Փարիզում, էկոլրագրող-լուսանկարիչ Գալուստ Նանյանը կներկայացնի լուսանկարչական երկու ցուցահանդեսներ՝ «Կովկասի ջրերը»  և «Բնության չորս տարրերը»,  լուսանկարներում բնության  գանձերն են, որոնցից յուրաքանչյուրի կորստի դեպքում անհնար է պատկերացնել կյանքը երկրագնդի վրա։

Back to top button