ԿարևորՀասարակություն

Հայաստանում տեղի կունենան համայնքային հանրաքվեներ

hasmikdilanyan

Այս տարվա մայիսի 17-ին ՀՀ երեք մարզերի մի շարք համայնքներում տեղական հանրաքվեներ են անցկացվելու: Պիլոտային ծրագրով՝ կառավարությունը փորձելու է պարզել Տավուշի, Սյունիքի ու Լոռու մարզերի գյուղական ու քաղաքային մի շարք համայնքների  բնակիչների կարծիքը՝ արդյոք համաձայն են, որ իրենց համայնքները միավորվեն ու խոշորանան:  Հանրաքվե անցկացնելու նպատակով կառավարությունը ԿԸՀ-ին ու ոստիկանությանն այսօր գումարներ է տրամադրել:

Գործադիրը նաև որոշել է՝   2015 թվականի ապրիլի մեկից Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչև 1915 թվականը (ներառյալ) ծնված և Հայոց ցեղասպանությունը վերապրածներին տրվող  ամսական դրամական օգնության չափը քսանհինգ հազար դրամի փոխարեն  կդառնա հարյուր հազար դրամ:

Խստացվել են նաև մանկապարտեզներին ու ոչ միայն մատակարարվող սննդի ընթացակարգերը: Սա վարչապետի հանձնարարականն էր՝  2014թ նոյեմբերի 28-ին Եղվարդի մանկապարտեզում տեղի ունեցած  զանգվածային թունավորման դեպքից հետո: Արդեն կառավարության նիստից  հետո   լրագրողների հետ զրույցում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն անդրադարձել  է   մակրոտնտեսական ցուցանիշերի կանխատեսումների վերանայման խնդրին ու վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ նախորդ շաբաթ Քուվեյթի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին:

Կարեն Ճմշարիտյանը հայտարարել է, որ  համաձայնագիր է  կնքվել, համաձայն որի, շուտով  իր  աշխատանքները կսկսի նոր՝   Քուվեյթ- Երևան ավիաչվերթը: Ի դեպ, կառավարության շենքի առջև այսօր էլ բողոքի ակցիա էին կազմակերպել «Նաիրիտ» գործարանի արդեն նախկին աշխատակիցները:

Back to top button