Միջազգային

General Motors- ը փակում է Ռուսաստանում իր գործարանները

General Motors ամերիկյան ավտոկոնցեռնը ամբողջությամբ դադարեցնում է արտադրությունը Ռուսաստանում՝ այդ երկրում փակելով այնպիսի հայտնի մակնիշների ավտոմեքենաների արտադրությունը, ինչպեսիք են «Opel»- ը և «Chevrolet»-ի մոդելների մեծ մասը:

General Motors-ի Սանկտ Պետերբուրգի գործարանը կփակվի, կդադարեցվի պայմանագրային համագործակցությունը ГАЗ ընկերության Նիժնի Նովգորոդի և «Ավտոտորի» Կալինինգրադի գործարաններում: Ամերիկյան արտադրողը Ռուսաստանում կվաճառի միայն պրեմիում դասի ավտոմեքենաներ:

Ընդհանուր առմամբ՝ գործազրուկ կմնա մոտ հազար մարդ: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը, այսօր մեկնաբանելով General Motors-ի որոշումը հայտարարել է, թե ամերիկյան կոնցեռնը, հաշվի առնելով ռուսական շուկայի աճի հեռանկարները՝ ինքն իր համար ոչ ձեռնտու իրավիճակ է ստեղծում:

«Երբ մի ընկերություն հեռանում է, նրա տեղը լրացնում են այլ ընկերություններ: Շուկայում վակուում լինել չի կարող»,- ասել է Դմիտրի Պեսկովը:

Back to top button