Միջազգային

Թունիսի ահաբեկչության պատասխանատում «Ալ Կաիդան» է

Թունիսում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչությունը կազմակերպել է «Ալ Կաիդայի» հետ կապ ունեցող «Օկբա իբն Նաֆֆա» խմբավորումը: Ահաբեկիչների ինքնությունը պարզվել է, ոչնչացված Մեհդի Յախյաուի  և Ջաբերա Խաշնեուի աջակիցներին այժմ փնտրում է տեղական ոստիկանությունը:

Թունիսի լրատվամիջոցներն այսօր գրել են, որ 2012 թվականից Ալժիրին սահմանակից Քասսերին գավառում բանակը պայքար է նղում «Օկբա իբն Նաֆֆայի» ահաբեկիչների դեմ: Թունիսի նախագահ Բեջի Քաիդ Էսսեբսին երեկվա ահաբեկչությունից հետո հայտարարել է, որ իր երկիրը գտնվում է ահաբեկչության դեմ պայքարի իրավիճակում և խոստացել է անողոք պայքար մղել չարիքի դեմ:

Մարտի 18-ին զինվորական համազգեստով մի քանի գրոհային ավտոմեքենայով մտել  էր «Բարդո» թանգարանի տարածք, որտեղ գտնվում է նաև խորհրդարանի շենքը, և անկանոն կրակ բացել: Ահաբեկչները նաև պատանդ էին վերցրել արտասահմանցի զբոսաշրջիկների, նրանց ազատ արձակման գործողությունը տևել է 4 ժամ:

Ահաբեկչության հետևանով տարբեր տվյալներով զոհվել է 17-ից 22 մարդ, այդ թվում՝Իտալիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Ավստրալիայի քաղաքացիներ:

Back to top button