Տնտեսական

Չինաստանը օգնություն կտրամադրի Հանրային հեռուստաընկերությանը

Հայաստանի կառավարությունն այսօր հավանություն է տվել Չինաստանի հետ տեխնիկատնտեսական համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը, որով Չինաստանն այս անգամ 60 մլն յուանի անհատույց տեխնիկական օգնություն ւցուցաբերի՝ ՀՀ Հանրային հեռուստաընկերության համար հեռուստատեսային տաղավարի կառուցման նպատակով:

Կառավարությունը նաեւ հավանություն է տվել ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև 2015-2018թթ. Չինական Ժողովրդական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանն արտոնյալ պայմաններով վարկեր տրամադրելու շրջանակային համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրով ՉԺՀ կառավարությունը սկզբունքորեն համաձայնում է Չինաստանի ներմուծման-արտահանման բանկի միջոցով ՀՀ կառավարությանը՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, տրամադրել արտոնյալ պայմաններով վարկեր: Նախատեսվում է ստորագրել «Հայաստանի մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման ծրագիր» արտոնյալ պայմաններով մոտ 155.5 մլն չինական յուան (մոտ 25.3 մլն ԱՄՆ դոլար) արժողությամբ վարկային համաձայնագիրը, ըստ որի վարկի արժույթը լինելու է չինական յուանը, մարման ժամկետը՝ 20 տարի, որից 5-ը՝  արտոնյալ:

Կառավարությունը համաձայնություն է տվել նաեւ ՀՀ կառավարության և ՉԺՀ ներմուծման-արտահանման բանկի միջև կնքվելիք վարկային համաձայնագրի նախագծին:

Back to top button