Քաղաքական

Գագիկ Մելիքյան.«ՌԴ Ադրբեջանին զենք վաճառելու փաստը միշտ էլ մտահոգիչ է եղել»

lenabadeyan
Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը չի կարծում, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստը քննարկումներից մշտապես դուրս է եղել: Ըստ պատգամավորի՝ այդ հարցը Հայաստանին միշտ է մտահոգել: Մելիքյանն այսօր հայտարարել է, որ  աննախադեպ էր նախագահի խոսքը, եւ կարծում է, որ այն պետք է մտահոգի ոչ միայն մեզ, այլեւ Ադրբեջանին զենք վաճառող երկրին: Պատգամավորն այսօր նույնպես կրկնել է նախագահի խոսքերը, որ մեր զինվորի գիտակցության մեջ միշտ նստած է այն փաստը, թե իրեն կարող են սպանել մի զենքով, որը գնված է Ռուսաստանից:

Հիշեցնենք՝ երեկ հանրապետության նախագահը, պատասխանելով ռուս լրագրողի հարցին՝ Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենքի վաճառքի մասին, հիշեցրել էր, որ Հայաստանն ու Ռուսաստանն ունեն դաշնակցային հարաբերություններ, դաշնակիցներ են նաեւ ՀԱՊԿ-ում, կնքել են «Բարեկամության եւ փոխադարձ օգնության պայմանագիր», նաև ԽՍՀՄ ռեժիմից ի վեր ՀՀ-ում է տեղակայված ռուսական ռազմակայանը։

Back to top button