ՀասարակությունՄշակույթՏեսանյութեր

Ազնավուրի երկրպագուհին նրա համերգին ներկա լինելու հնարավորություն ստացավ

Մեծահասակ ռուսաստանցին, որը Շառլ Ազնավուրի նկատմամբ իր սիրով հուզել է սոցիալական ցանցերի օգտատերերին, մեծ շանսոնիեի համերգին ներկա գտնվելու, ավելին՝ նրա հետ հանդիպելու հնարավորություն է ստացել, հայտնում է լրագրող Ալեքսանդր Չերնիխիը, որն առաջինն է երգող տատիկի մասին հրապարակել ինտերնետում։

«Ինձ գրել են Փարիզից Շարզ Ազնավուրի մոսկովյան համերգի կազմակերպիչները։ Կարճ ասած՝ պարոն Ազնավուրը ուրախ կլինի ծանոթանալու Լիդայի հետ եւ հանդիպելու նրան համերգից հետո կուլիստներում»,- գրել է լրագրողը Facebook- ի իր էջում։

Նախօերին լրագրողի պատմությունը 73-ամյա Լիդայի մասին, որը կատարում էր Ազնավուրի երգը հարյուրհազարավոր դիտում է ունեցել։ Ծեր կինը Մոսկվայի կենտրոնում նայելիս է եղել Ազնավուրի համերգի աֆիշային եւ պատմել, որ երազում է լինել նրա համերգին։

Արդեն հաջորդ օրը լրագրողը հայտնել է, որ գտել է կնոջը, սակայն մեծահասակ Լիդային ավելի շուտ գտել են Barev Today պորտալի լրագրողները։ Ազնավուրի երկրպագուն հայտնել է, որ ամաչում է արդեն գնալ համերգին։ «Հուսով ենք, կհասցնենք նրան համոզել»,-գրել է Չերնիխը։

Back to top button