ԿարևորՔաղաքական

Բարեկեցիկ ապագայի կառուցման նպատակով. Եվրանեսթի ԽՎ- ն ավարտեց աշխատանքը

lenabadeyanarminegevorgyan

Այսօր ՀՀ Ազգային ժողովում աշխատանքն է շարունակել եւ ավարտել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը: Մասնակիցները քննարկել են Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման և Արևելյան գործընկերության Ռիգայի առաջիկա գագաթաժողովի վերաբերյալ հարցեր:

Զեկույցով հանդես է եկել ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը: Գլխավոր հանձնակատարo, անդրադառնալով հարևանության քաղաքականությանը, նշել է, որ ԵՄ-ն ցանկանում է գործընկեր լինել Արևելյան գործընկերության բոլոր երկրների հետ՝ ճանաչելով և պաշտպանելով յուրաքանչյուր երկրի ուրույն քաղաքականությունը: Յոհաննես Հանի խոսքով՝ իրենց միակ նպատակը բարեկեցիկ ապագայի կառուցումն է։

Back to top button