Ցեղասպանություն 100Քաղաքական

ԱՄՆ Կոնգրեսին կներկայացվի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ

Մարտի 18-ին Վաշինգտոնում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ռոբերտ Դոլդը, դեմոկրատ Ադամ Շիֆը, հանրապետական Դևիդ Վալադաոն, դեմոկրատ Ֆրենկ Փալոունը և մյուս կոնգրեսականներն ու հայ համայնքի ներկայացուցիչները բանաձև կներկայացնեն Հայոց ցեղասպանության իրողության ու արդարության մասին:

ԱՄՆ Կոնգրեսի երկու կուսակցությունների ներկայացուցիչերի մշակած բանաձևը կոչ է անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ջանքեր գործադրել հայ- թուրքական ազնիվ, կառուցողական և ամուր հարաբերություններ հաստատելու ուղղությամբ:

Այդ հարաբերությունները պետք է հիմնված լինեն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ու հետևանքների լիարժեք ճանաչման վրա, հայտնում է Ամերիկայի ազգային կոմիտեն:

Back to top button