Հասարակություն

Պայթյուն Երեւանում. Տըլի մեքենայի պայթյունից տուժածներ չկան

Այսօր ժամը 13.10-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի բակում կայանած ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկումով:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ 2121» մակնիշի 48 DV 888 պ/հ ավտոմեքենայի (վարորդ` Հ. Դ., ծնվ. 1988 թ.) մոտակայքից լսվել է պայթյունի ձայն (հրդեհի բռնկում տեղի չի ունեցել), կայանած հատվածում ասֆալտը վնասվել է, շենքի մուտքի 1-ին և 2-րդ հարկերի պատուհանները կոտրվել են. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը։

Shamshyan.com- ը հայտնում է, որ մեքենան պատկանում է «Տըլ» մականվամբ նախկինում դատված երիտասարդին, ում ոստիկանները տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին:

Back to top button