Միջազգային

ՓԳՀ. Փախստականների պաշտպանությունն անհրաժեշտ է անկախ էթնիկ պատկանելությունից

ՄԱԿ- ի փախստականների գերագույն հանձնակատարն այսօր հանդես է եկել զեկույցով՝ նվիրված Սիրիայում հակամարտության 5- րդ տարում։ «Միլիոնավոր փախստականներ, ովքեր գտնվում են հարևան երկրներում և կամ տեղահանված են երկրի ներսում, վատթարացող պայմաններում են գտնվում և առանց միջազգային պաշտպանության բախվում են առավել մռայլ ապագայի հետ,- հայտարարել է հանձնակատարը։

Առանձին անդրադարձ կա նաեւ սիրիահայության խնդրին։

«Հայկական Սփյուռքի ավանդական օրրանում՝ Սիրիայում ընթացող հակամարտությունն իր ազդեցությունն է ունեցել նաև հայերի վրա: Այժմ ավելի քան 15,000 մարդ, հիմնականում էթնիկ հայեր, փախչել են Սիրիայի հակամարտությունից և  պաշտպանություն են գտել Հայաստանում: Նրանք օգտվում են կառավարության  կողմից Սիրիայից տեղահանաված անձանց համար առաջարկվող մի շարք պաշտպանության միջոցառումներից, մասնավորապես,

  1. քաղաքացիության ձեռքբերում հեշտացված կարգով,
  2. ապաստանի արագացված ընթացակարգեր,
  3. արտոնյալ կարգով կարճաժամկետ և երկարաժամկետ բնակության թույլտվության շնորհում:

Այնուամենայնիվ, պետք է ընդգծել այն փաստը, որ փախստականների պաշտպանությունն անհրաժեշտ է իրականացնել անկախ վերջիններիս էթնիկ պատկանելությունից»,- ասել է ՍԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցիչ Քրիսթոֆ Բիրվիրթը։

Այս համատեքստում նա նշել է։ որ գերագույն հանձնակատարն իր երախտագիտությունն է հայտնում, որ կառավարությունն սկզբունքորեն որդեգրել է ըմբռնողական մոտեցում Սիրիայից տեղահանված անձանց նկատմամբ և մի շարք միջոցառումներ է ձեռնարկել նրանց աջակցելու և ինտեգրումը խթանելու համար:

«Այնուամենայնիվ, կարիքները հսկայական են և նրանց ծավալն ավելանում է՝  հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին ժամանումների դեպքում մարդիկ գտնվում են ծայրահեղ կարիքավոր կարգավիճակում և որ այն տեղահանված անձինք, ովքեր վաղուց են եկել, արդեն սպառել են իրենց ռեսուրսները: Այդ իսկ պատճառով կարևոր է, որպեսզի բոլոր դերակատարները՝ կառավարությունը, միջազգային կազմակերպությունները, Սփյուռքը, կրոնական կազմակերպությունները և հասարակական կազմակերպություններն ընդլայնեն իրենց ջանքերը և սերտորեն համագործակցեն միասնական կերպով նվազեցնելու տառապանքները և ճանապարհ հարթեն հաջող ինտեգրման համար թույլ տալով տեղահանվածներին նոր ապագա կառուցել Հայաստանում»,- նկատել է Քրիսթոֆ Բիրվիրթը։

Նա նաև նշել է, որ Սիրիայից տեղահանված մի շարք անձինք Հայաստան են գալիս միջնակարգ և բարձրագույն կրթությամբ՝ իրենց հետ բերելով մասնագիտական հմտություններ, զարգացած ծառայությունների տրամադրման մշակույթ և ձեռնարկատիրական փորձ, որոնք կարող են մեծ ներուժ հանդիսանալ Հայաստանում տնտեսության հետագա զարգացման համար:

«Շատ կարևոր է այնպիսի պայմաններ ստեղծել, որոնք թույլ կտան առավելագույնս օգտագործել այդ ներուժը՝ օրինակ՝ հաշվի առնելով հարկերի նվազեցումը/սառեցումը երիտասարդ սիրիահայ ձեռնարկատրեերի համար»:

Բիրվիրթը կոչ է արել հասարակության բոլոր անդամներին մտածել այն  ուղղությամբ, թե ինչպես կարող է իրենցից յուրաքանչյուրն աջակցել այն անհատին, ով փախչել է Սիրիայի հակամարտությունից, օրինակ՝ վարձույթվ տալ բնակարանները խելամիտ գներով, առաջարկելով աշխատանքային հնարավորություններ բարենպաստ պայմաններով, առաջարկելով աջակցության  այլ միջոցներ կամ շնորհել նվիրատվություններ այն հասարակական կազմակերպություններին և գործակալություններին, որոնք աջակցում են տեղահանված անձանց կամ ծառայել որպես կամավոր նմանատիպ կազմակերպություններում։

Ինչ վերաբերում է սիրիական հակամարտությանը, ապա ՄԱԿ- ի ՓԳՀ- ն նշել է, որ «առանց հակամարտության քաղաքական կարգավորման, 3.9 մլն. սիրիացի փախստականների մեծամասնությունը Թուրքիայում, Լիբանանում, Հորդանանում, Իրաքում և Եգիպտոսում մոտակա ապագայում տուն վերադառնալու ոչ մի հեռանկար չեն տեսնում և սակավաթիվ հնարավորություններ ունեն իրենց կյանքը վերսկսել երկրից արտաքսված: Սիրիացի փախստականների կեսից ավելին Լիբանանում ապրում են անապահով շինություններում, մարտահրավեր նետելով նրանց ապահովությանը: Հորդանանի քաղաքային բնակավայրերում գտնվող 40.000 սիրիացի ընտանիքների շրջանում կատարված հարցումների համաձայն նրանց երկու երրորդն ապրում է բացարձակ աղքատության մեջ»։

 

Back to top button