Միջազգային

Պատժամիջոցները կշարունակվեն, քանի դեռ Ռուսաստանը Ղրիմը չի վերադարձրել Ուկրաինային.Պսակի

Ռուսաստանի դեմ ԱՄՆ սահմանած պատժամիջոցներն ուժի մեջ կմնան, քանի դեռ  երկիրը Ղրիմը չի վերադարձրել Ուկրաինային։ Գրում է TASS -ը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջեն Պսակիին։

«Մենք հաստատում ենք, որ Ղրիմին առնչվող պատժամիջոցները կմնան ուժի մեջ այնքան ժամանակ, քանի դեռ օկուպացիան կշարունակվի»,- հայտարարել է Պսակին։

Պսակիի խոսքով՝ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Ուկրաինայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքը։

Back to top button