Քաղաքական

ԱլԳ համաձայնագիրը՝ բարեկամություն է, ՄՄ- ն՝ ամուսնություն, ասում է եվրոպացի պաշտոնյան

Եվրամիությունը կարեւորում է Հայաստանի` Եվրամիության հետ առևտրային հարաբերությունների ապագան հանդիսացող փաստաթուղթն ավարտին հասցնելու պատրաստակամությունը, ըստ «Արմենպրեսի» հայտարարել է Եվրահանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության ներկայացուցիչ Լյուկ Դեվինը Երեւանում՝ Եվրանեսթի Խորհրանական վեհաժողովի տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ:

«Մենք առաջարկում ենք առևտրային համաձայնագիր, իսկ Արևելյան գործընկերներին առաջարկվում էր Մաքսային միություն, մեզ հետ համաձայնագիր կնքելը բարեկամության նման մի բան է, կարող ես, որքան ուզում ես համաձայնագիր կնքել, իսկ Մաքսային միության դեպքում ամուսնության պես մի բան է, բացառիկ են հարաբերությունները: Մաքսային միություն մտնելուն պես դու այլևս առևտրային հարաբերություններ ունենալ չես կարող, քանի որ միայն միությունը կարող է ազատ առևտրի գոտի ունենալ: Հայաստանի դեպքում մենք հանկարծ հայտնաբերեցինք, որ Եվրասիական տնտեսական միության համաձայնագիրը թույլ է տալիս Հայաստանին գոյություն ունեցող իր առևտրային համաձայնագրերը պահպանել: Հայաստանը դա պահպանել է Վրաստանի հետ, բայց հարցն այլ է`ինչու Հայաստանը դա չպահպանեց Եվրամիության հետ: Չափազանց կարևոր է հասկանալ հետևյալը` Եվրամիությունն առաջարկեց ազատ առևտրի համաձայնագիր, բայց երկիրը ընտրել է դեպի Մաքսային միություն գնալը: Մաքսային միության շրջանակներում երկրներին հնարավորություն է տրվում այլ առևտրային հարաբերություններ ունենալ: Հայաստանը պատրաստ է ավարտին հասցնել առևտրային հարաբերությունների ապագան հանդիսացող փաստաթուղթը` հաշվի առնելով այն պարտավորությունները, որ ունի Հայաստանը Մաքսային միությանը միանալով», Եվրահանձնաժողովի ներկայացուցիչի խոսքերն է մեջբերում «Արմենպրեսը։

Նրա խոսքով` բոլոր երկրների շահերից է բխում առևտրային հարաբերությունների զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումն ու զարգացումը:

Back to top button