Քաղաքական

Սադոյանն առաջարկում է ստեղծել «վիրտուալ համաշխարհային ազգային կուսակցություն»

alisagevorgyan

Մարտի 14-ին հանրապետության նախագահը հանդիպել էր Հանրային խորհրդի անդամների հետ: Ընդլայնված ձևաչափով հանդիպման ընթացքում նախագահը պաշտոնապես հավանություն է տվել սահմանադրական փոփոխությնունների հայեցակարգին, որտեղ կարևորվում են երկրի խորհրդարանական կառավարման համակարգի առավելութունները: Հանրային խորհրդի վերջին նիստի և մասնավորապես սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իրենց տեսակետներն են այսօր փոխանցել Հանրային խորհրդի անդամներ Կարինե Դանիելյանն ու Արշակ Սադոյանը:

«Բոլորս պարզապես ցնցված էինք, թե ինչքան աշխատանք է արվել և ինչպիսի միջոցառումներ են իրականացվել ու իրականացվելու մասնավորապես ապրիլի 22-24-ն ընկած ժամանակահատվածում»,-Հանրային խոհրդի անդամ Կարինե Դանիելյանը խստովանում է, որ անգամ արցունքներ են հայտնվել աչքերում, երբ Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի համակարգող  Վիգեն Սարգսյանը ՀԽ օրերս կայացած նիստում  ներկայացրել է ոգեկոչման միջոցառումների ցանկն ու  աշխարհագրությունը:

Նիստի օրակարգի առանցքային թեման սահմանադրական բարեփոխումներն էին, որոնց և նվիրված էր նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը:  Նշենք, որ նախագահը պաշտոնապես հավանություն է տվել սահմանադրական փոփոխությնունների հայեցակարգին, որտեղ նախապատվություն է տրվում  խորհրդարանական կառավարման համակարգին։

Կարինե Դանիելյանը դժվարանում է պատկերացնել խորհրդարանական կառավարման համակարգը հայկակակն խորհրդարանի ներկա մակարդակով ու կրթական ցենզով, ուստի առաջարկվող սահմանադրական փոփոխություններին մոտենում է վերապահումներով, ինչը չենք ասի Հանրային խորհրդի մեկ այլ անդամ Արշակ Սադոյանի մասին, ով հիշյալ փոփոխություններից լուրջ ակնկալիք ունի: «Մեր խայտառակ քաղաքական դաշտն առողջացնելու  լայն հնարավորություն է ստեղծվել»,- ասում է Սադոյանը։

Սադոյանն առաջարկում է նոր քաղաքական ուժ ձևավորել՝ օգտագործելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները: Մասնավորապե ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծել «վիրտուալ համաշխահային ազգային կուսակցություն», որն իր առջև խնդիր կդնի ազդել սահմանադրական բարեփոխումների ընթացքի վրա, իսկ հետագայում ակտիվ մասնակցություն ունենալ ընտրական գործընթացներին։

Back to top button