Ադրբեջան զենքի ներկրման ծավալներն աճել են 249 տոկոսով
Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտական ինստիտուտի այսօր հրապարակած զեկույցի համաձայն՝ 2010- 14 թթ. Ադրբեջանը 249 տոկոսով ավելացրել է զենքի եւ զինամթերքի գնումը 2005- 2009 թթ. համեմատ։ Այս զենքի 85 տոկոսը Բաքուն ձեռք է բերել Ռուսաստանից։ Ադրբեջանի ներկրման ծավալների համեմատ Հայաստանում աճը կազմել է 4 տոկոս։
Հետազոտության համաձայն՝ աշխարհում զենքի հինգ խոշորագույն արտահանողներն են ԱՄՆ, Ռուսաստանը, Չինաստանը, Գերմանիան եւ Ֆրանսիան, որոնք ապահովում են պահանջարկի 74 տոկոսը։ ԱՄՆ- ի եւ Ռուսաստանի բաժինը 58 տոկոս է։
Առաջին տեղում ԱՄՆ է, որը 2010- 14 թթ արտահանման ծավալն ավելացրել է 23 տոկոսով՝ զենք վաճառելով աշխարհի 94 երկրի։ Նրա հիմնական գնորդներն են Հարավային Կորեան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ավստալիան։
Ռուսաստանն այս ընթացքում զենքի առեւտրի ծավալներն ավելացրել է 37 տոկոբով։ Այս երկիրը զենք է առաքում 56 պետության՝ հիմնականում Հնդկաստան, Չինաստան եւ Ալժիր։