ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցչի գրասենյակն ստացել է Դոնբասում խաղաղապահ առաքելություն տեղադրելու Կիեւի դիմումը, «Ինտերֆաքսին» հայտնել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը, ով ցանկացել է անունը չհրապարակել։ Աղբյուրը հստակեցրել է, որ Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինի դիմումի հարցով որոշում դեռ չի ընդունվել, իսկ ԵՄ դիրքորոշումն է Մինսկի համաձայնությունների իրականացման համար ամրապնդել ԵԱՀԿ դիտորդական հատուկ առաքելությունը։
«Մեր նպատակն է մնում ԵԱՀԿ առաքելության լիրաժեք աջակցությամբ Մինսկի համաձայնությունների իրագործումը եւ պատրատ ենք անել ավելի»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ուկրաինական դիմումի մասին լուրը ՏԱՍՍ գործակալությանը հաստատել է եվրոպական զինվորական աղբյուրը։ Նա ընդգծել է, որ Դոնբասում «ԵՄ անզեն ոստիկանական առաքելության» տեղակայման հիմնական խնդիրը «եվրոպացի մասնագետների համար անվտանգության հստակ երաշխիքների բացակայությունն է»։