Միջազգային

Ուկրաինան ԱՄՀ- ից կստանա 5 մլրդ դոլար

Ուկրաինան այսօր ստացել է Արժույթի միջազգային հիմնադրամի նոր վարկային ծրագրով նախատեսված գումարի առաջին տրանշը՝ 5 միլիարդ դոլարի չափով: Գումարից 2 միլիարդ 800 միլիոնը, որը ծախսվելու է արտաքին վճարումների համար, կփոխանցվի երկրի ֆինանստների նախարարությանը։

Այս տարվա ընթացքում Կիևին կհատկացվի ևս 5 միլիարդ դոլար: Մինչև 2018 թվականը Արժույթի միջազգային հիմնադրամը ընդլայնված ծրագրի շրջանակներում Ուկրաինային կհատկացնի 17,5 միլիարդ դոլար:

Հիմնադրամի հովանու ներքո տարբեր վարկատուների ընդհանուր առմամբ Կիևի կստանա 40 միլիարդ դոլար։

Back to top button