Հասարակություն

Կարո՞ղ է արդյոք սպառողը Հայաստանում պաշտպանել իր իրավունքները

hasmikdilanyanalisagevorgyan

1961թվականից  մարտի 15- ին աշխարհը նշում է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Հայաստանում այդ իրավունքները պաշտպանվում են  «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին»  ՀՀ օրենքով, նրմատիվային ու իրավական այլ  ակտերով:

Իրենք՝   սպառողները, իրենց խախտված իրավունքները  վերականգնելու համար դիմում են հասարակական կազմակերպություններին: Հենց նրանց ներկայացուցիչներն էլ փաստում են, որ գրեթե ամենուր խախտվում են սպառողների իրավունքները, իսկ ավելի շատ դրանք խախտվում են առևտրի ու սպասարկման կենտրոններում:

Սպառողների ազգային ասոցիացիայի   նախագահ  Մելիտա Հակոբյանը   կարևորում է սպառողների  իրազեկվածության աստիճանի բարձրացումը, նա վստահեցնում  է՝  եթե քաղաքացին իրազեկ լինի, կկարողանա իր իրավունքները  պաշտպանել, մինչդեռ հաճախ  մենք՝ ինքներս ենք դրանք խախտում:

Ինչպե՞ս են մեր հայրենակիցները պաշպանում իրենց իրավունքները, կարողանու՞մ են արդյոք վերականգնել խախտված իրավունքները.

Back to top button