Քաղաքական
Սահմանադրական բարեփոխումներ. ՀՀ նախագահը քննարկումներ է ունենում կուսակցությունների հետ
Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել մի շարք քաղաքական ուժերի, մասնավորապես, «Ժառանգություն», «Ազատ դեմոկրատներ», «Հայոց համազգային շարժում», «Օրինաց երկիր», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Բարգավաճ Հայաստան» և «Միավորված աշխատանքային» կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
Ինչպես տեղեկացնում է հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող հարցեր: