Քաղաքական

Նախագահը սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում հանդիպումներ է ունենում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ

Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) ներկայացուցիչներ Գուրգեն Արսենյանի, Հռիփսիմե Ավետիսյանի և Վիգեն Խաչատրյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումների ներկա փուլին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև բարեփոխումների հայեցակարգը հավանության արժանացնելու հետ կապված հարցեր:

Մինչ այս, Հանրապետության Նախագահը հանդիպում էր ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչների հետ: Քաղաքական ուժերի հետ քննարկումներն օրվա ընթացքում շարունակվելու են:

Back to top button