Հասարակություն

«Նուբարաշենում» պահվող ԱԺ նախկին պատգամավորը դինամիկ հսկողության կարիք ունի

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված ԱԺ նախկին պատգամավոր  Հակոբ Հակոբյանի պաշտպան Կարեն Սարդարյանը վերջինիս առողջական խնդիրների վերաբերյալ դիմել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին:

«ՀՀ արդարադատության նախարարի կարգադրությամբ, ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության աշխատակիցները, համագործակցելով  ՀՀ առողջապահության «Էրեբունի»  ԲԿ 2-րդ վիրաբուժական բաժնի վարիչ Ա. Ասատրյանի հետ, այսօր ժամը 14:30 սահմաններում այցելել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ` կալանավոր Հ. Հակոբյանին զննելու նպատակով»,- ասված է ԱՆ տարածած հաղորդագրության մեջ։

«Կատարված զննության արդյունքներով պարզվել է, որ Հ. Հակոբյանի մոտ սուր վիրաբուժական պատալոգիա չկա, իսկ աճուկային ցավերը պայմանավորված են կոնկրեմենտների առկայությամբ երիկամի ավազանում, ուստի կալանավորը դինամիկ հսկողության կարիք ունի: Փաստենք, որ  կալանավոր Հ.Հակոբյանի դինամիկ հսկողությունը հնարավոր է իրականացնել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի կողմից»։

 

Back to top button