Միջազգային

ՆԱՏՕ. Ռուսաստանը շարունակում է զինել Դոնբասի անջատողականներին

marlenahovsepyan

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է Դոնբասի անջատողականներին զենք մատակարարել: Պաշտոնյան ասել է, որ Մոսկվան ոչ միայն զենք է մատակարարում Ուկրաինայի արևելքին, այլև անցկացնում է զինյալների վարժանքներ:

«Ռոյթեր» գործակալության փոխանցմամբ՝ Սթոլթենբերգը կոչ է արել Մոսկվային հարգել Դոնբասի հրադադարն ու դուրս բերել ռուսական զինուժը Ուկրաինայի արևելքից։

Նախօրեին ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ելույթի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, որ հետախուզության տվյալներով Ռուսաստանը վերջերս ռուսամետ անջատողականներին է փոխանցել ծանր տեխնիկա՝ տանկեր, զրահամեքենաներ, ծանր հրետանի և հրթիռային համակարգեր:Մոսկվայում Նուլանդի երեկվա հայտարարությունները որակում են որպես Ուկրաինային մահաբեր զենքի մատակարման պատրվակ գտնելու ևս մեկ փորձ։

Գերմանիան համոզում է ԱՄՆ- ին՝ չզինել Ուկրաինային
Գերմանիայի իշխանություննը փորձում են համոզել ամերիկյան իշխանություններին` հրաժարվել Կիև մահաբեր զենքի մատակարարումներից: Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը մեկնել է Վաշինգտոն:Բարձրաստիճան դիվանագետը եռօրյա այցի ընթացքում կհանդիպի պետքարտուղար Ջոն Քերրիի և նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզեն Ռայսի հետ։

Շտայնմայերը մտադիր է հանդիպել նաև Ուկրաինային զենք մատակարարելու ջատագով կոնգրեսականների հետ: Bloomberg գործակալությունը հայտնում է, որ մինչ նահանգներ ուղևորվելը Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է.ՙՄենք ուժեղ ենք, երբ պահպանում ենք տրանսատլանտյան կապերը, երբ Եվրոպան և Միացյալ Նահանգները գործում են միասնական։ Բեռլինն ու Վաշինգտոնը աշխատում են համերաշխ»։

Նախօրեին Միացյալ Նահանգներում Գերմանիայի դեսպան Պետեր Վիտիգը Associated Press-ին ասել էր, որ Բարակ Օբաման փետրվարին հրաժարվել է Ուկրաինա զենք մատակարարելուց Վաշինգտոն կանցլեր Անգելա Մերկելի այցից հետո։

Ամերիկան զինտեխնիկա է ուղարկում Մերձբալթիկա
Ամերիկյան տանկերը ժամանում են բալթյան երկներ. ավելի քան 250 միավոր տեխնիկա արդեն բերվել է Ռիգա: BBC-ին գրում է, որ բալթյան վարժանքների նպատակն է ցույց տալ Ռուսաստանին դաշնակիցներ Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի անվտանգությունն ապահովելու ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը:

Ամերիկյան ռազմական տեխնկան մանեւրներից հետո կմնա Եվրոպայում:Չնայած Մինսկի համաձայնություններին և Ուկրաինայի արևելքում հաստատված զինադադարին, Մոսկվայի և Արևմուտքի միջև հարաբերությունները շարունակում են ծայրահեղ լարված մնալ: Երեկ Լատվիայի զինված ուժերը Բալթյան ծովի երկնքում հայտնել են ռուսական օդուժին պատկանող ինքնաթիռ որսալու մասին:

Նախօրեին Ռուսաստանը հայտնել էր Սովորական սպառազինությունների մասին պայմանագրից դուրս գալու մասին: Փաստաթուղթը ստորագրվել է 1990 թվականին և կոչված է վերահսկելու սպառազինությունների ՝ տանկերի, ռազմական ինքնաթիների, ծանր հրետանու քանակը Ատլանտիկայի և Ուրալյան լեռների միջև ընկած տարածքում։

Back to top button