Հասարակություն
Գյումրու կրակոցների հետևանքով վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
Գյումրիում մարտի 7-ի ուշ երեկոյան հնչած կրակոցների հետևանքով վիրավորված Կնյազ Ղազարյանը մարտի 10-ի լույս 11-ի գիշերը՝ ժամը 3-ին, մահացել է: Ռադիոլուրին հայտնել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:
«Միջադեպից մյուս տուժածը՝ Գագիկ Ղուկասյանը վերակենդանացման բաժանմունքից հիվանդասենյակ կտեղափոխվի»,- ասաց Շուշան Հունանյանը:
Հիշեցնենք, որ Գյումրի քաղաքի Տերյան փողոցում (Արցախ թաղամաս), մարտի 7-ի լույս 8-ի գիշերը հնչել էին կրակոցներ, ինչի հետևանքով 6 մարդ վնասվածքներ էին ստացել, 3-ը` հրազենային, իսկ մյուսները վիրավորվել էին կտրող-ծակող գործիքներից: