Սպորտ

Հայաստանի մասնակցությունը Բաքվի եվրոպական խաղերին դեռ քննարկվում է

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի այսօրվա նիստում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ թեպետ Միջազգային օլիմպիական կոմիտեի և Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահությունն ամենաբարձր մակարդակով անվտանգության երաշխիքներ է խոստացել ապահովել մեր մարզիկների համար, այնուամենայնիվ  մասնակցության հարցը վերջնականապես որոշվելու է միայն մարզաշխարհի ներկայացուցիչների հետ հանգամանալից քննարկումներից հետո:

Գագիկ Ծառուկյանը դրա մասին տեղյակ է  պահել  նաև ՄՕԿ-ի և ԵՕԿ-ի նախագահներին՝ նախորդ  տարի Հայաստանում կայացած հանդիպման ընթացքում:

Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ մարզաշխարհը մեկ միասնական ընտանիք է և համապատասխանաբար նաև   կարևոր  որոշումները  պետք է միասնաբար ընդունվեն: Խնդրի հանգամանալից  քննարկումից  հետո՝ քվեարկությամբ որոշում է կայացվել մասնակցել  Բաքվում կայանալիք Եվրոպական  առաջին ամառային խաղերին: 6  մարզաձևերում հայ մարզիկներն իրենց  ուժերն են չափելու մրցակիցների  հետ:

Գագիկ Ծառուկյանը ՀԱՕԿ գլխավոր  քարտուղար Հրաչյա  Ռոստոմյանին հանձնարարել է ամենասեղմ ժամկետներում բարձր մակարդակով իրականացնել կազմակերպական աշխատանքները՝ խաղերին հայ մարզիկների մասնակցությունը լավագույնս ապահովելու համար:

Back to top button