Միջազգային

Պուտինը Ադրբեջանցի պաշտոնյաներին պարգեւատրել է «Բարեկամության» շքանշանով

Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովին և այդ երկրի նախագահի աշխատակազմի հասարակական- քաղաքական հարցերով բաժնի վարիչ, Իլհամ Ալիևի օգնական Ալի Հասանովին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է «Բարեկամության» շքանշանով:

Ռուսաստանի նախագահի՝ մարտի 5-ով թվագրված հրամանագրում նշված է, որ ադրբեջանցի գործիչները պարգևին արժանացել են Ռուսաստանի հետ բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում ունեցած մեծ ներդրման համար:

Back to top button