Վերլուծական

Գալիպոլիի միջոցառումներին մասնակցողները Թուրքիայի հետ բարոյական պատասխանատվություն են կիսում

alisagevorgyanlenabadeyan

Այսօր դեռ որեւէ մեկը չի կարող ասել, թե ինչ է Հայաստանին եւ հայկական հարցին տալու ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին տարբեր պատվիրակությունների մասնակցությունը: Բայց արդեն գնահատականներ են հնչում, որ առարկայական եւ կարեւոր ձեռքբերումները սկսելու են 100-ամյակից հետո: Մասնավորապես այս կարծիքին է պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։

Իսկ ապա կրոնագետ Վարդան Խաչատրյանը գոյություն ունեցող պահանջներին անհրաժեշտ է համարում հավելել եւս մեկը՝ ովքեր ապրիլի 24-ին պատրաստվում են գնալ Թուրքիա՝ Գալլիպոլիի ճակատամարտում տարած հաղթանակը տոնելու, այդ քայլով Թուրքիայի հետ պետք է կիսեն բարոյական պատասխանատվությունը։  Խաչատրյանը նախեւառաջ նկատի ունի Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքը։

Back to top button