Քաղաքական

Իրաքի հայոց թեմի առաջնորդը նամակ է հղել արքայազն Չարլզին՝ Ապրիլի 24-ին Չանաքքալե այցելելու որոշման կապակցությամբ

Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը որդու՝ Հարիի հետ ապրիլի 24-ին այցելելու է Չանաքքալե, և այդ լուրի տարածվելուց հետո Իրաքի հայոց թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը հայտարարություն է տարածել:

Ավելի վաղ նշվել էր նաև, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթը մասնակցելու է Լոնդոնում կայանալիք միջոցառումներին:

Իրաքի հայոց թեմի առաջնորդը բաց նամակ է հղել Չարլզին և Հարիին՝ խոսելով Հայոց ցեղասպանության հարցում Բրիտանիայի ունեցած պատասխանատվության մասին:

Նա տեղեկացրել է, որ Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Չանաքքալեում կազմակերպվող միջոցառումն իրականում հուշերը ոչնչացնելուն ուղղված քայլ է:

«Չանաքքալեի հաղթանակի միջոցառումն Ապրիլի 24-ին նշելը խորհրդանշում է դաժանության ու ժխտման հաղթանակը»,- գրել է արքեպիսկոոսը՝ նշելով, որ Անգլիան 1915-ին տեղի ունեցածը մարդկության դեմ հանցագործություն է համարում, և Ուինսթոն Չերչիլը 1915-ը որպես Ցեղասպանություն է ճանաչել:

«Մեծ Բրիտանիան Ցեղասպանության հանցագործներին պատժելու հարցում խոսք էր տվել, իսկ այժմ՝ 21-րդ դարում, ոճրագործները պարգևատրվում են»,- ասել է նա:

Արքեպիսկոպոսն արքայազն Չարլզին հիշեցրել է Հիտլերի հայտնի խոսքը՝ «Հայերի ցեղասպանությունն ո՞վ է հիշում»:

Back to top button