ԿարևորՀասարակություն

Երեք դիակ, յոթ վիրավոր. Գյումրին վերջին երկու օրում

annamartikyan

Գյումրիում  2 օրում 3 դի, 7 վիրավոր: Մարտի 7-ի առավոտյան Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Քեթի գյուղի մոտակա ձորում հայտնաբերվում է «Նիսան-Տիանա» մակնիշի ավտոմեքենա, իսկ ավտոմեքենայի հետևի նստատեղին վարորդի՝ 31-ամյա Քրիստ Վարդանյանի դին, ով քրեական անցյալ է ունեցել:

Օպերատիվ հետախուզական խմբերը դեռ հանցանշաններ էին որոնում երբ հաջորդ օրը նույն գյուղի մատուռի հարակից ձորում  հայտնաբերվում է 34-ամյա Սամվել Հակոբյանի դին:  Վերջինս, ոչ պաշտոնական տեղեկությամբ, Քրիստ Վարդանյանի ընկերն էր: Թե ինչ կապ կա 2 սպանությունների միջեւ նախաքննական մարմնի ուսումնասիրության թեմաներից մեկն է:

Միաժամանակ՝ ուսումնասիրության եւս 1 թեմա բացվում է մարտի 7- ի գիշերը Գյումրիի Արցախ թաղամասում՝ Մյասնիկյան փողոցում:  Միմյանց հետ հաշվեհարդար տեսնողները եղել են «Բարակներ» կոչվող թաղամասի բնակիչՍմբատ Ղազարյանն ու իր որդիները, մյուս կողմում՝ Արցախ թաղամասի բնակիչ Գագիկ Ղուկասյանն ու իր համակիրները։

Մարտի 8-ին եւս 1 գույժ ոստիկանությունը ստանում է Անի թաղամասից: Քաղաքի հյուսիսային հատվածի չգործող դիտահորերից մեկում հայտնաբերվում է 2015-ի փետրվարի 15-ից անհայտ կորած 26- ամյա Արթուր Աֆյանի դին։

Քրեական քրոնիկայի վերջին դեպքն էլ այսօր առավոտյան էր,  սուր կտրող ծակող գործիքներից ստացած վնասվածքով Գյումրիի ԲԿ է տեղափոխվել 1982թ-ին ծնված Լևոն Ժամկոչյանը: Շիրակի մարզային քննչական վարչությունում դեպքի առիթով նյութեր են պատրաստվում:

Back to top button