Միջազգային

Աստանայում կհանդիպեն Պուտինը, Լուկաշենկոն եւ Նազարբաեւը

Մարտի 12-ից 13-ը Աստանայում հանդիպելու են Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահները: Նուրսուլթան Նազարբաևի հրավերով կայանալիք հանդիպմանը կքննարկեն  երեք երկրների առևտրատնտեսական համագործակցության զարգացման, եվրասիական ինտեգրացիոն գործընթացների վիճակը և հեռանկարները՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսությունում արդի միտումների ազդեցությունը:

Նախատեսվում է նաև մտքերի փոխանակություն հրատապ միջազգային հարցերի, առաջին հերթին՝ Ուկրաինայում իրավիճակի շուրջ: Հաղորդագրությունը զետեղած Կրեմլի կայքէջից նաև տեղեկանում ենք, որ մարտի 13-ին նախատեսված է Պուտինի և Նազարբաևի առանձնազրույցը։

Հայաստանը Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի հետ անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը:

Back to top button