Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկեր առաջարկում է ստեղծել Եվրամիության միասնական բանակ՝ Ռուսաստանից պաշտպանվելու համար:Պաշտոնյան գերմանական Die Welt պարբերականին ասել է, որ անհրաժեշտ է ցույց տալ Մոսկվային, որ Եվրամիությունը լուրջ է վերաբերվում իր պաշտպանությանը:
ՙՆԱՏՕ-ի գոյությունը բավարար չէ, քանի որ կան դաշինքի առաջատար անդամներ, ինչպես Միոցյալ Նահանգները, որոնք Եվրամիության կազմում չեն: Ռուսաստանի մասնակցությունը Ուկրաինայի արևեքի ռազմական գործողություններին եվրոպական բանակի ստեղծման գաղափարն էլ ավելի համոզիչ են դարձնում՚,- ասել է Յունկերը:
Եվրահանձնաժողովի նախագահի ավելի վաղ, գուցե և ոչ այսքան բացահայտ, սակայն խոսել է Եվրամիության միասնական բանակի ստեղծման անհրաժեշտության մասին:
Բրիտանական կառավարությունը գաղափարին բավականին սառն է մոտենում: Ինչպես ասել է Միացյալ Թագավորության Նախարարների կաբինետի ներկայացուցիչը, պաշտպանությունը ազգային գերակայություն է և ոչ թե Եվրամիության պատասխանատվության ոլորտ:
BBC- ի փոխանցմամբ՝ գաղափարն ունի աջակիցներ:Մասնավորապես, Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյնը հայտարարել է, որ եթե ոչ մոտ ապագայում, ապա հեռանկարում միացյալ Եվրոպան հնարավոր է ունենա սեփական բանակը: Գաղափարը պաշտպանել է նաեւ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեն։
Մոսկվան Եվրամիության միասնական բանակի ստեղծման մասին հայտարարությունը համարում է սադրիչ: Պետդումայում «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավարի տեղակալ, պաշտպանության կոմիտեի անդամ Ֆրանց Կլինցևիչն ասել է, որ «միջուկային դարում լրացուցիչ բանակներն անվտանգություն չեն երաշխավորում, սակայն սադրիչ դեր կարող են կատարել»: