Տնտեսական

ՀՀ հանքալեռնային արդյունաբերությունը լուրջ խնդիրներ ունի

hasmikdilanyanaidaavetisyan
Բնապահպանները շարունակում են ահազանգել՝  Հայաստանի բնությունը լուրջ վտանգների առջև է կանգնած՝  հանքարդյունաբերության պատճառով:  «Հայաստանում  հանքալեռնային արդյունաբերությունը լուրջ խնդիրներ ունի, որոնք բազմագործոն ու բազմապատճառ են»,- այսպես կարծում  է ԳԱԱ Էկոլոգոնոոսֆերային հետազոտական կենտրոնի    գիտական  գծով փոխտնօրեն Լիլիթ  Սահակյանը:  Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանն էլ  վկայակոչելով գիտնական Հրաչյա Ավագյանի հետազոտությունները նշում է, որ  Հայաստանի  22 պոչամբարներում, որտեղ կուտակված է շուրջ  մեկ մլրդ տոննա թափոններ,  պարզ չէ, թե  վտանգավորության ինչ աստիճանի նյութեր են դրանք պարունակում: Այն, որ ոլորտում օրենսդրական բացեր կան, փաստում է նաև Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: «Ռադիոլուրի»  թեմատիկ անդրադրաձը հանքարդյունաբերության խնդիրների  ու օրենսդրական բացերի մասին է:

 

Back to top button