ԿարևորՄիջազգային
Հայամետ սենատորին կասկածում են կոռուպցիայի մեջ
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատրաստվում է կոռուպցիայի մեղադրանք առաջադրել դեմոկրատ սենատոր Ռոբերտ Սենենդեսին, հայտնում է Բի Բի Սի- ն։
Այժմ օրենսդիրի նկատմամբ հետաքննություն է ընթանում։ Նրան կասկածում են, որ նվերների դիմաց օգնել է բիզնեսում դեմոկրատական կուսակցության հովանավորներից մեկին։
Մասնավորապես՝ ստուգում են սենատորի կապը Ֆլորիդայից մի ակնաբույժի հետ, որը քաղաքական գործչի հետ մտերիմ է։
Մենեդեսի ներկայացուցիչը հայտարարել է, որ վերջինիս բոլոր գործողություններն օրինական են եղել։
Սենատոր Ռոբերտ Մենենդեսը ԱՄՆ Կոնգրեսի հայամետ անդամներից է եւ բազմաթիվ անգամ հանդես է եղել հայապաշտպան նախաձեռնություններով։