Դեր Զորում Հայոց ցեղասպանության զոհերի Սրբոց Նահատակաց եկեղեցին CNN— ը ներկայացրել է այն 19 անգնահատել հուշարձանների շարքում, որոնք ոչնչացվել են հակամարտությունների արդյունքում։
Սրբոց Նահատակաց եկեղեցին «Իսլամական պետության» ահաբեկիչները պայթեցրել էին 2014- ի սեպտեմբերի 21- ին։
Ոչնչացված այս 19 հուշարձանները գտնվել են Իրաքում, Սիրիայում, Աֆղանստանում, Պակիստանում, Լիբիայում, Եգիպտոսում եւ Գազայում։
Այսօր հայտնի է դարձել, որ «Իսլամական պետության» ջիհադականները բուլդոզերներով ոչնչացրել են Իրաքում գտնվող ասորական Նիմրուդ հնագույն քաղաքի ավերակները ։ ՅՈւՆԵՍԿՕ- ի Իրաքի բաժնի ղեկավար Ալեքս Պլատը հայտարարել է, որ սա «եւս մեկ սարսափելի հարձակում է Իրաքի ժառանգության վրա»։
«Նրանք ջնջում են մեր պատմությունը»,- Բի Բի Սի-ին ասել է իրաքցի հնագետ Լամիա Գաիլանին։
ԻՊ- ն հնագույն սրբավայրերն ու վանքերը հայտարարել է «սուտ կուռքեր», որոնք պետք է ոչնչացվեն։
Նիմուրդը հիմնադրվել է ՔԾԱ 13- րդ դարում եւ գտնվում է Մոսուլից 30 կմ հարավ- արեւելք։