Միջազգային

Վերշբոու. Նեմցովին սպանել են Ուկրաինայի պատճառով

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն հայտարարել է, որ Բորիս Նենցովին սպանել են Ուկրաինայի իրադարձությունների պատճառով: «Ռուս ընդդիմադիր քաղաքական գործչի սպանությունն այս կամ այն կերպ կապված է Ուկրաինայի հետ: Նեմցովը վերջին շրջանում իր ընդդիմախոսներից շատերի համար նախևառաջ Ուկրաինայի արևելքում ռազամական հակամարտության հակառակորդ էր»,- ասել է Վերշբոուն:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը ասել է, թե Ռուսաստանի նախագահի նպատակն է թուլացնել Ուկրաինան ու ճնշել այլախոհությունը երկրում՝ ռուսական Մայդան թույլ չտալու համար: «Թեև մենք չգիտենք, թե ով է կրակել նրա վրա, սակայն գիտակցում ենք, որ Բորիս Նեմցովը ժողովրդավարության պաշտպանն էր և Ուկրաիանայի իրադարձություններին Մոսկվայի միջամտության հակառակորդը»,- BBC-ի փոխանցմամբ՝ նշել է Ալեքսանդր Վերշբոուն:

Նեմցովի սպանությունից հետո ակտիվորեն շրջանառվում է այն թեզը, որ նրա՝ այդպես էլ չհրապարակված վերջին զեկույցը Դոնբասի իրադարձություններին է նվիրված: Ընդդիմադիր քաղաքական գործչի օգնական Օլգա Շորինան  «Ռոյթեր» գործակալությանն ասել է, որ սպանությունից առաջ Նեմցովն իրեն է փոխանցել Ուկրաինայում ռուսական բանակի կորուստների մասին փաստերը։

Back to top button