Քաղաքական

Տիգրան Ուրիխանյանը հրաժարական է տվել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղարը Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել է այդ պաշտոնից:
Իր ֆեյսբուքյան էջում նա շնորհակալություն է հայտնել լրագրողներին համագործակցության համար:
«Ցանկանում եմ ընդգծել, որ ինձ համար մեծ պատիվ է եղել ձեզ հետ աշխատելը, և այս խոսքերը վերաբերում են բոլորին առանց բացառության, այդ թվում նրանց, ում հետ աշխատանքային վեճեր կամ տարակարծություններ են եղել»:
Տիգրան Ուրիխանյանը, ի դեպ, ասել է նաև, որ մնալու է քաղաքականության մեջ, բայց չի հստակեցրել, թե ինչ կարգավիճակով:
Back to top button