Հասարակություն

Ոստիկանությանը հայտնի է աղմկահարույց կրակոցներն արձակած և BMW-ով փախուստի դիմած անձանց ինքնությունը(ֆոտո)

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները բացահայտել են մարտի 3-ին Պռոշյանի գյուղապետարանի դիմաց նույն գյուղի բնակիչ, 27-ամյա Արման Թադևոսյանին հրազենային վնասվածքներ պատճառած անձանց ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ անձինք են նույն գյուղի բնակիչներ, 23-ամյա Նշան Ավետիսյանը և 25-ամյա Տրդատ Ասատրյանը: Պարզվել է, որ վերջիններս կրակոցներն արձակելուց հետո Տ. Ասատրյանին պատկանող BMW 21 C Q 001 համարանիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կասկածյալներից մեկը գյուղում հայտնի է՝ որպես շտանգիստ Արմենի տղա:

Ի դեպ, Շտանգիստ Արմենը նույնպես այս օրերին գյուղից փախած է, իսկ գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, թե ինչքա՞ն պետք է փախնեն. «Սաղ գյուղը գիտի, որ Տրդատն ու Նշանն են էղել: Խելք ունենան, մեղայականով կներկայանան ոստիկանություն, դա կհամարվի մեղմացուցիչ հանգամանք»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ոստիկանությունը և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ունեին օպերատիվ տեղեկություններ, որ մարտի 3-ին Պռոշյան գյուղում՝ գյուղապետարանի դիմաց, նույն գյուղի բնակիչ, 27-ամյա Արման Թադևոսյանին հրազենային վնասվածքներ պատճառելուց հետո հանցագործը կամ հանցագործները դեպքի վայրից հեռացել էին BMW 520 մակնիշի 21 CQ 001 համարանիշի ավտոմեքենայով: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ նշված ավտոմեքենան հաշվառված է նույն գյուղի բնակիչ, 25-ամյա Տրդատ Ասատրյանի անվամբ:

Back to top button