Միջազգային

Հալեպում շուրջ 200 գրոհայիններ վայր են դրել զենքը

Սիրիայի հյուսիսում՝ Հալեպ քաղաքում 196 ապստամբներ կամավոր կերպով վայր են դրել զենքն ու վերադարձել խաղաղ կյանքի։ Ինչպես «Ալ-Ալյամ» հեռուստաալիքին հայտնել է ազգային հաշտեցման հարցերով հանձնաժողովի անդամ Ալի Հաջ Կալբունը, իշխանություններին հանձնված բոլոր գրոհայիններն այսօր ազատ են արձակվել։ Նրա խոսքով՝ սա արդեն թվով 8-րդ խումբն է քաղաքում, որ որոշել է օգտվել ընձեռված հնարավորությունից։

 

Back to top button