ԿարևորՔաղաքական

ՌԴ- ն ղարաբաղյան հակամարտության կողմերին զսպվածության կոչ է անում

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչն այսօր ճեպազրույցում արձանագրել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը մնում է անկայուն։ «Տարեսկզբին նկատված սրացումից հետո փետրվարի երկրորդ կեսին որոշ լռություն է նկատվել։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Ա. Կասպրչիկի խմբի կողմից փետրվարի 20- ին իրականացված դիտարկման ժամանակ կողմերը դա ընդունել են։ Սակայն վերջին տվյալները, որ ստացվել է մարտի առաջին օրերին, ապացուցում են հրադադարի խախտման հերթական ալիքի մասին։ Ցավոք՝ կան զոհեր»,- ասել է Լուկաշեւիչը։

Ռուսաստանցի դիվանագետը նշել է, որ երեկ Կասպրչիկը շփման գծում դիտարկում է իրականացրել, կպատրաստվի համապատասխան զեկույց։ «Կարծում եմ՝ այստեղ գործերի մասին առավել մանրամասն տեղեկությունները հնարավոր կլինի ստանալ ԵԱՀԿ դիտարկումից»։

ՌԴ ԱԳՆ- ն կողմերին զսպվածության կոչ է արել, «թույլ չտալ լարվածության հետագա սրացման բերող գործողություններ, հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես հայտարարվել է 2014- ի օգոստոսի 10- ին Սոչիի գագաթաժողովում»։

Back to top button