Միջազգային

Ճարտարապետը Էրդողանից ստանալիք փողը «հարամ» է որակել

Հայ- թուրքական բարեկամության հուշարձանի հեղինակ Մեհմեդ Աքսոյը 10 հազար լիրան, որը Ստամբուլի դատարանի որոշմամբ իրեն պետք է վճարի Թուրքիայի նախագահը «հարամ փող» է անվանել:

«Կհրավիրեմ ընկերներիս մարտի 21-ին Նովրուզը միասին նշելու և կծախսեմ գումարը նրանց հետ:Մենք ուրիշ ոչինչ չենք կարող անել հարամ փողի հետ»,- ճարտարապետ Ակսոյի խոսքերը մեջբերում է Hurriyet-ը:

Ստամբուլի դատարանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանին նախօրեին մեղավոր էր ճանաչել արվեստի գործը փնովելու մեջ և պարտավորեցրել հեղինակին մոտ 10 հազար լիրա (մոտ 4 հազար դոլար) վճարել որպես բարոյական վնասի փոխհատուցում։

Հիշեցնենք, որ հուշարձանը կանգնեցվելու էր Կարսի շրջանում։

Back to top button