Տնտեսական

ՀՀ տնտեսության կնախատեսումները՝ ըստ կին գործարարի

annanazaryan

«Ժամանակին, երբ ուզում էինք Արզնի հանքային ջրերի գործարանի արտադրանքը եվրոպական երկրներ արտահանել, խնդիր դարձավ, մինչ օրս լիցենզիա դեռ չի տրվել, իսկ ԵՏՄ երկրներ ապրանք արտահանելու հարցում որևէ խնդիր չի առաջանում», -խոսելով Հայաստանի ԵՏՄ անդամակցության մասին կարծիք է հայտնել գործարար Սիլվա Համբարձումյանը: ԵՏՄ տնտեսական համագործակցության հեռանկարնեը լուսավոր է տեսնում գործարարը: Նա վստահեցնում է, որ 2018 թվականին Հայաստանում վիճակը լավ կլինի:

Ինչ վերաբերում է գազի գնին, որը դաշնակից Ռուսաստանը Հայաստանին ոչ  որպես դաշնակից երկրի գնով է վաճառում, գործարար Սիլվա Համբաձումյանն ընդունում է, սակայն դրանում մեղադրում է հայաստանյան որոշ ապաշնորհ պաշտոնյաների: «Արմեն Մովսիսյանին պետք է քրեական պատասխանատվության ենթարկել: Նա հիմա անգամ իր տունն է գրավ դրել, որ Նաիրիտի պարտքը մարի երևի»,- ասել է գործարարը:

 

Back to top button