Միջազգային

ԱՄՆ Կարսոն քաղաքի խորհուրդը մերժել է Քեմալ Աթաթուրքի արձանը կանգնեցնելու առաջարկը

ԱՄՆ Կարսոն քաղաքի խորհուրդը նախօրեին կայացած ավագանու նիստում երկարատև քննարկումներից հետո  միաձայն մերժել է քաղաքում Քեմալ Աթաթուրքի արձանը կանգնեցնելու առաջարկը: Այս մասին գրում asbarez.com-ը:

Ավելի քան 400 ամերիկահայ հավաքվել էր քաղաքապետարանի շենքի մոտ՝ բողոքելու արձանի կանգնեցման դեմ:

Արձանը տեղադրելու առաջարկի  դեմ են արտահայտվել Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը, Մոնտեբելլոյի քաղաքապետ Ջեք Հադջինյանը, Գլենդել քաղաքի քարտուղար Արտաշես (Արդի) Քասախյանը, պրոֆեսոր Լևոն Մարաշյանը, Ամերիկայի հունական խորհրդի փոխնախագահ Արիս Անագնոսը:

Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ռաիֆե Գուլրու Գեզերը մեկն է եղել վեցից, ովքեր իրենց ելույթում կողմ են արտահայտվել արձանի կանգնեցմանը: Կարսոնի քաղաքապետ Ջիմ Դիըրը, ով առաջարկել էր կանգնեցնել Քեմալ Աթաթուրքի հուշարձանն, ի վերջո դեմ է քվեարկել:

Back to top button