Հասարակություն

Վալերի Պերմյակովին դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել

Գյումրիի ռուսական 102 ռազմաբազայի զինծառայող, գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի նկատմամբ դատահոգեբանական փորձաքննություն է նշանակվել: Интерфакс ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը: «Փորձաքննությունն անցկացվում է ստացիոնար ռուսական ռազմաբազայում և կավարտվի շուրջ 2 շաբաթից»,- լրատվամիջոցին ասել է աղբյուրը:

Նրա խոսքով, փորձագետները պետք է գնահատեն Պերմյակովի հոգեկան առողջությունը և տան իրենց ախտորոշումը: «Խոսակցությունները, թե Պերմյակովի մոտ կան հոգեկան առողջության խանգարումներ, անհիմն են: Փորձաքննության արդյունքները դեռ չկան»,- ասել է աղբյուրը:

Աղբյուրը նաև նշել է, որ «նախաքնությունն իրականացվում է երկու երկրների իրավապահների միջև սերտ համագործակցությամբ»:

Նա հերքել է լրատվամիջոցներում արտահայտված այն ենթադրությունները, թե ռուսական կողմը Պերմյակովի գործով չի ցանկանում օպերատիվորեն քննություն իրականացնի:

«Որևէ խնդիր չկա նախաքննության ընթացքի հետ կապված: Բոլոր քննչական գործողություններն իրականացվում են ժամկետներում», -հավելել է լրատվամիջոցի աղբյուրը:

Back to top button