Քաղաքական

Արմավիրի քաղաքապետի ընտրություններին մնաց միայն 1 թեկնածու

satikisahakyan

Մարտի 15-ին Արմավիրի քաղաքապետի ընտրություններում գրանցված 6 թեկնածուից մնացել է միայն մեկը, 5-ը ինքնաբացարկ է հայտնել։

Գրանցված 6 թեկնածուներից 4-ը ՀՀԿ անդամ էին, 2- ը՝ անկուսակցական։ Այս ընտրություններին բոլոր թեկնածուներն էլ ինքնաառաջադրվել էին։ Օրեր առաջ թեկնածուներից 1-ը՝ Մանուկ Սիմոնյանը ինքնաբարկ էր հայտնել: Քարոզարշավը սկսելուց հետո՝ երեկ երեկոյան, ևս 3 թեկնածու ինքնաբացարկի դիմում ներկայացրեց։ 21-րդ ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Գայանե Սուքիասյանը տեղեկացրեց, որ երեկ ընդունել է Արտակ Գևորգյանի, Էդվարդ Վարդումյանի և Մելիք Բաղդասարյանին ինքնաբացարկի դիմումները։

Մինչև քաղաքի բնակիչները կհասկանային, թե ինչ է կատարվում և թեկնածուներից ովքեր են մնացել, այսօր ինքնաբացարկի դիմում ներկայացրեց ևս մեկ թեկնածու՝ Նվեր Պետրոսյանը:

Թեկնածուների ընտրագրավներն ուղղվելու են պետբյուջե: Գայանե Սուքիասյանը տեղեկացրեց, որ ընտրագրավները կվերադարձվեին այն դեպքում, եթե թեկնածուները ինքնաբացարկ հայտներին մինչև գրանցվելը։

Միակ թեկնածուն՝ ներկայիս գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը ընտրության արդյունքում հաղթող կճանաչվի մասնակիցների կեսից ավելի կողմ քվե ստանալու դեպքում:

Back to top button