Միջազգային

Սախալինից Մոսկվա՝ ձեռնաշղթաներով

Այսօր Մոսկվան են տեղափոխել նախօրեին իր իսկ աշխատասենյակում ձերբակալված Սախալինի նահանգապետ Ալեքսանդր Խորոշավինին:Թերևս առաջին անգամ ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ բարձրաստիճան պաշտոնյան ձերբակալվում է ոչ թե պաշտոնականկությունից հետո, այլ պաշտոնավարման ընթացքում:

Խորոշավինի և նրա մերձավոր շրջապատի աշխատասենյակներում և տներում ողջ գիշեր խուզարկություն է կատարվել:Առգրավվել են փաստաթղթեր և խոշոր գումար: Sakhalin.info-ն հաղորդում է, որ նահանգապետին Մոսկվա են տեղափոխել հետագա քննչական գործողություններն իրականացնելու նպատակով: Ուշագրավ է, որ  Խորոշավինին մայրաքաղաք են ուղարկել սովորական չվերթով, այլ ուղևորների հետ միասին:

Սախալինի նահանգապետի ձերբակալության պատճառները դեռևս պաշտոնապես չեն հայտնել:Սակայն Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովն այսօր տեղի ունեցածը կապել է կոռուպցիոն գործընթացի հետ և առաջարկել է սպասել հետաքննության արդյունքներին:Մինչդեռ  РБК-ն Կրեմլին մոտ կանգնած աղբյուրներին հղում անելով հայտնում է, որ նրան մեղադրում են մոտ 60 մլն ռուբլի կաշառք վերցնելու մեջ։ Ըստ նույն աղբյուրի՝ խուզարկությունները կարող են ունենալ քաղաքական ենթատեքստ.Ալեքսանդր Խորոշավինն այս տարի ծրագրում էր գնալ արտահերթ ընտրություններ:Գործակալության հաղորդմամբ՝ նրան սատարում էր ՙՌոսնեֆտի՚ ղեկավար Իգոր Սեչինը:

Back to top button