Քաղաքական

Վարդան Օսկանյանը մանդատը վայր դնելու դիմում չի ներկայացրել

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը «Ռադիոլուրին» հայտնել է, որ ԲՀԿ խմբակցության անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում չի ներկայացրել։

Ավելի վաղ՝ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը հայտարարել էր, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել։ Ըստ նրա, սակայն, Օսկանյանը կուսակցությունը լքելու ցանկություն չի հայտնել։

Back to top button