Հասարակություն

Գերակա հանրային շահի հերթական զոհերը

lianaeghiazaryankarenghazaryan

Երեւանի Թումանյան 25 հասցեում գտնվող երկհարկանի տուֆակերտ շենքի բնակիչները հայտնվել են անհեթեթ վիճակում:  Շենքը ճանաչվել է գերակա հանրային շահ, եւ բնակիչները հայտնվել են իրենց սեփականությունն օտարելու սպառնալիքի առջեւ: Բանն այն է, որ շենքի տեղում հյուրանոց կառուցելու նախաձեռնությամբ է հանդես եկել «Ռենշին» կոչվող կազմակերպությունը: Բազմաբնակարան շենքի բնակիչները պնդում են, որ ամեն ինչ կատարվում է անօրինական ձեւով, քանի որ նախաձեռնության հեղինակները նախ իրենց հետ պետք է համաձայնեցնեին իրենց ցանկությունը:

Նույն վիճակում են նաեւ մայրաքաղաքի Տերյան 23, 25 և Լալայանց 37 շենքերի բնակիչները։ Local Developers ընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանը, որի ընկերությունը 2007-ից հանդիսանում է  մայրաքաղաքի Տերյան  23, 25 շենքերի  և Լալայանց  37 շենքի կառուցապատողը,  դիմել է դատարան՝ բնակիչներին իրենց բնակարաններից հանելու հայցով: ։ Բնակիչները  երկընտրանքի առաջ են՝ կամ համաձայնել իրենց բնակարանների դիմաց առաջարկվող ցածր գնին, որով Կենտրոնում հաստատ բնակարան չեն գնի, կամ գնալ բնակվել Պուշկինի 38 շենքում, որի տեխնիկական պայմաններն իրենց չեն բավարարում:

Back to top button