Քաղաքական

ԲՀԿ նախագահի պաշտոնում Ծառուկյանին կփոխարինի Զոհրաբյանը

ԲՀԿ վաղը կայանալիք համագումարում կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը կհրաժարվի այդ պաշտոնից, նաեւ վայր կդնի պատգամավորական լիազորությունները, այսօր ԱԺ- ում լրագրողներին ասել է ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։

Նա նաեւ նշել է, որ կուսակցության նախագահի միակ թեկնածուն խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն է։ Մելքումյանը հույս է հայտնել, որ Զոհրաբյանն էլ հենց կընտրվի ԲՀԿ նախագահ։ «Ես կողմ եմ, որովհետև Նաիրա Զոհրաբյանն ունի քաղաքական կայուն անցյալ ու ապագա»,- ասել է նա։

Մելքումյանը հայտնել է նաեւ, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել։ Ըստ նրա, սակայն, Օսկանյանը կուսակցությունը լքելու ցանկություն չի հայտնել։

Back to top button