Տնտեսական

Երևան-Մոսկվա երկաթուղային հաղորդակցության վերականգնումը ցանկալի է, սակայն անորոշ

hasmikdilanyan
Երևանում այսօր մեկնարկել է ԱՊՀ երկրների երկաթուղային  տրանսպորտի խորհրդի ուղևորափոխադրումների հարցերով հանձնաժողովի 15-րդ նիստը: Նիստի օրակարգը հագեցած է, ընդգրկված է 20 հարց, որոնցից  9-ը ավարտական փուլում են: Այսօրվա քննարկումների հարցերը ներկայացվելու են խորհրդի քննարկմանը, որից հետո արդեն այդ փաստաթղթերն օրենքի ուժ կստանան:

Երեք օր Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Լիտվայի, Լատվիայի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Էստոնիայի երկաթուղային վարչությունների ներկայացուցիչները քննարկելու են 2014-ի միջազգային երկաթուղային ուղևորափոխադրումների արդյունքները, Մոլդովայի ու Բելառուսի միջև սակագների նվազեցման հարցը:

Մասնագետներն առաջիկա երեք օրերին փորձելու են հասկանալ, թե ինչպես ավելի հաճելի դարձնել  երկաթուղային փոխադրամիջոցներից օգտվող ուղևորների կյանքը, քննարկելու են նաև ԱՊՀ երկրների տարածքում երկաթուղային  տրասնպորտից օգտվողների համար էլեկտրոնային տոմսերի ներդրմանը հարցը: Ընդհանուր առմամբ, ինչպես ԱՊՀ-ի, այնպես էլ եվրոպական երկրներում նվազել են երկաթուղային ուղևորափոխադումների հոսքերն ու բեռնափոխադրումների ծավալները:

Տեղեկացնենք, որ Երևան-Մոսկվա երկաթուղու վերջին երթն իրականացվել է 1992 թվականին:

Back to top button